Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի նախարարը կարևորել են կապերի ընդլայնումը մեդիատիրույթում
Օգոստոսի 8-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Ասկար Ումարովի հետ: Այդ մասին ասված է Ղազախստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպմանը քննարկվեցին հայ-ղազախստանյան փոխգործակցության հետագա առաջմղման տեղեկատվական աջակցման կազմակերպմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում կարևորվել է կապերի ընդլայնումը մեդիատիրույթում երկու երկրների ԶԼՄ-ների միջև:
Մտքեր են փոխանակվել պետության և քաղաքացիական հասարակության միջև փոխգործակցության ձևաչափերի, միջկրոնական և միջէթնիկ համերաշխության ամրապնդման, երիտասարդության քաղաքականության ոլորտում նոր մոտեցումների, ինչպես նաև կամավորական գործունեության վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ:
Կարծիքներ