Ռուբեն Ռուբինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր

Ռուբեն Ռուբինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում  ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից:

Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում