Եվրո–2020-ի ֆավորիտներն ու եզրափակչի ամենահավանական զույգերը՝ ըստ Gracenote-ի
Gracenote գործակալության ֆուտբոլային փորձագետները նշել են Եվրո–2020–ի ֆավորիտներին և եզրափակչի ամենահավանական զույգերը։
Մասնագետների կարծիքով՝ ֆավորիտը Անգալիայի հավաքականն է՝ չեմպիոն դառնալու 16,5 տոկոս հավանականությամբ։ Երկրորդ տեղում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիան՝ 15 տոկոս։ Երրորդ տեղում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն է՝ 11,8 տոկոս։
Հաջորդ երեք տեղերում են Իտալիան (10,1 տոկոս), Իսպանիան (7,6 տոկոս) և Նիդերլանդները (7,6 տոկոս)։
Gracenote–ի կանխատեսմամբ՝ եզրափակչի ամենահավանական զույգերն են.
Բելգիա – Անգլիա՝ 7 տոկոս
Ֆրանսիա – Անգլիա՝ 5,9 տոկոս
Իտալիա – Անգլիա՝ 5,2 տոկոս
Իսպանիա – Անգլիա՝ 4,3 տոկոս
Բելգիա – Նիդերլանդներ՝ 4,2 տոկոս
Կարծիքներ