Ադրբեջանին կոչ եմ անում անվերապահորեն վերադարձնել հայ ռազմագերիներին. Վալերի Պեկրես

Ադրբեջանին կոչ եմ անում անվերապահորեն վերադարձնել հայ ռազմագերիներին. Վալերի Պեկրես

«Այս պատերազմի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, քանի որ հենց Բաքուն է Թուրքիայի հետ սանձազերծել այն: Ադրբեջանին կոչ եմ անում անվերապահորեն վերադարձնել հայ ռազմագերիներին»,- հայտարարել է «Իլ դը Ֆրանս» կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա հավելել է, որ նպատակ ունի Փարիզում կազմակերպել հայկական հարցերին նվիրված գիտաժողով, որի ընթացքում պետք է բարձրացնել Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված բնակավայրերի մշակութային ժառանգության պահպանության, նաև կրոնական ազատության խնդիրը: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում