Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Հունվարի 30-ին Արցախում կատարվել է 51 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: 

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3332 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 291 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար՝ տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում