Թուրքիայում տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստը
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստը, որը տեղի կունենա մայիսի 16-ին, Թուրքիայիում,կանցկացվի արտգործնախարարների մակարդակով: Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության շաբաթ օրը տարածած հայտարարությունում։
«Թուրքիայի նախաձեռնությամբ՝ խորհրդակցելով Պաղեստինի իշխանությունների և Սաուդյան Արաբիայի հետ, որը հանդիսանում է ԻՀԿ ներկայացուցիչ , նախատեսվեց արտգործնախարարների մակարդակով 2021 թ. մայիսի 16-ին արտակարգ նիստ անցկացնել՝ վիդեոկոնֆերանսի տարբերակով: Հանդիպմանը, որին մասնակցելու է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, կքննարկվեն միջազգային հարթակներում հնարավոր քայլերը՝ կապված Պաղեստինի տարածքների դեմ Իսրայելի վերջին հարձակումների հետ»,- ասվում է հայտարարությունում:
Գազայի հատվածում և իսրայելական բանակում պաղեստինյան արմատական խմբերի կողմից հրթիռների փոխհարձակումները շարունակվում են մայիսի 10-ից:
Վերջին տվյալների համաձայն ՝ իսրայելական կողմից սպանվել է առնվազն 10 մարդ, իսկ պաղեստինյան կողմից ՝ շուրջ 140 մարդ, նրանց թվում ՝ 40 երեխա է:
Կարծիքներ