Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում․ ԵԽ պատգամավորի կոշտ արձագանքը Բաքվին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում․ ԵԽ պատգամավորի կոշտ արձագանքը Բաքվին

Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուիզոն կտրուկ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւի թվիթին, ով հրապարակել էր Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբին «թույլ չի տա» զբաղվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, գրում է news.am-ը:

«Պարոն դեսպան, դիվանագիտությունն առաջին հերթին կայանում է այն երկրի նկատմամբ հարգանքի մեջ, որտեղ պատիվ ունես ծառայել: Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, եւ դուք ձեւացնում եք, թե հրաժարվում եք դրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում: Երեկ 3 հայ է մահացել»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում