Սպիտակ տունը կարգելի ռուսական էներգակիրների ներկրումն ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստ է արգելել ռուսական էներգակիրների ներկրումն ԱՄՆ, հաղորդում է Bloomberg News-ը։
Ըստ այդմ, Սպիտակ տունն այսօր կհայտարարի ռուսական նավթի ներկրման արգելքի մասին։
Արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածուխի վրա։
ԱՄՆ սենատոր Քրիս Կունսը նույնպես հայտարարել է այդ մասին` ասելով, որ Սպիտակ տունը, ամենայն հավանականությամբ, կարգելի ռուսական նավթի ներկրումը և այդ հարցի շուրջ սերտորեն համագործակցում է եվրոպական դաշնակիցների հետ:
Կարծիքներ