«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Բիշքեկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Բիշքեկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Ալեքսանդր Բ-ն:

Նա 2015 թ. ապրիլի 10-ից Ղրղըզական Հանրապետության Բիշքեկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում