Որ ուժերն են ՍԴ դիմում ուղարկել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

Որ ուժերն են ՍԴ դիմում ուղարկել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։

Ինչպես տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը, այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։

«16։15-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել»,- գրել է Թովմասյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում