Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա սկսվել են զանգվածային անկարգություններ
Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ: Այդ մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Աղոթքից անմիջապես հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Տաճարաց լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, խախտել հասարակական կարգը»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը:
Նրա խոսքով՝ ուժայիններին հրաման են տվել «մտնել Տաճարաց լեռան տարածք՝ կարգ հաստատելու համար եւ բախումներին չմասնակցած մարդկանց հնարավորություն տալ հեռանալու մզկիթի տարածքից: Գործակալության թղթակցի տեղեկատվության համաձայն, անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը կիրառում Է աղմկահան նռնակներ եւ արտասվաբեր գազ:
Միջադեպի հետեւանքով տուժել Է առնվազն 15 պաղեստինցի: Նախօրյակին Իսրայելի անվտանգության հարցերի նախարարների կաբինետը միաձայն ընդունել Է Եգիպտոսի նախաձեռնությունը, որը վերաբերում Է առանց որեւիցե պայմանի Պաղեստինի հետ փոխադարձ հրադադարին: ՀԱՄԱՍ-ում հավաստիացրել են, որ հրադադարը կպահպանեն Թել Ավիվի կողմից նմանօրինակ գործողությունների դեպքում:
Հրադադարի ռեժիմն ուժի մեջ Է մտել լույս մայիսի 21-ի գիշերը, ժամը 02:00-ին: Ինչպես ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել Է Գլխավոր ասամբլայի նիստում, Մոսկվան կցանկանար, որպեսզի իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ պայմանավորվածությունը լինի երկարատեւ:
Կարծիքներ