ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելը
Սահմանադրական դատարանն այսօր սահմանադրական է ճանաչել Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
Հիշեցնենք, որ 2021-ի սեպտեմբերին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին Բարձր դատարան՝ վիճարկելով Ազգային ժողովի նախագահի ընտրության սահմանադրականության հարցը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Բարձր դատարան ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը, հնարավորություն չեն ունեցել մասնակցել խորհրդարանի նիստին կալանավորված լինելու պատճառով, և նրանք հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը, այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը։
8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ԱԺ նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Կարծիքներ