Միջուկային պատերազմն, ըստ էության, անհնար է, այն կհանգեցնի քաղաքակրթության ավարտի․ ՌԴ ԱԳՆ
Միջուկային պատերազմն, ըստ էության, անհնար է, քանի որ այն կհանգեցնի քաղաքակրթության ավարտի։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ-ի Չտարածման և սպառազինությունների վերահսկման վարչության փոխտնօրեն Իգոր Վիշնևեսկին «Վալդայ» միջազգային ակումբում անցկացված քննարկման ժամանակ։
«Միջուկային պատերազմ չի կարող լինել: Միջուկային պատերազմը, ըստ էության, քաղաքակրթության վերջն է»,- ասել է Վիշնևսկին։
Նշվում է, որ «միջուկային հնգյակի» երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, կիսում են այն կարծիքը, որ միջուկային պատերազմն անհնար է։ Քաղաքական գործիչները հավատարիմ են մնում այդ դիրքորոշմանը՝ չնայած առկա հակասություններին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես հայտարարել էր, որ չի հավատում միջուկային պատերազմ սկսելու հնարավորությանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի սրման համատեքստում հնարավոր միջուկային պատերազմի թեման վերջին շրջանում անընդհատ դիսկուրս է նետվում միայն Արևմուտքի ներկայացուցիչների կողմից։
Կարծիքներ