Զիդանը հեռախոսազանգերի միջոցով կվերահսկի իր սաների խաղը

Զիդանը հեռախոսազանգերի միջոցով կվերահսկի իր սաների խաղը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի մեկնել Վիտորիա, որտեղ Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «արքայական» ակումբը հյուրընկալվելու է «Ալավեսին»։

Զիդանը վարակված է կորոնավիրուսով, սակայն նա հնարավորություն կունենա ղեկավարել իր թիմին։ Տեխնիկական գոտում աշխատելու է Զիդանի օգնական Դավիդ Բետոնին և Զիդանը նրան՝ ուղիղ զանգերի միջոցով  վերահսկելու է թիմի խաղը: Այս մասին  հաղորդում է ABC Deportes-ը։

Զիդանը կկարողանա  նաև  զրուցել ֆուտբոլիստների հետ ու փոփոխություններ կատարել։ «Ալավես»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։55-ից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում