Ազգային ժողովում դեկտեմբերի 15-ին կգումարվի արտահերթ նիստ
![Ազգային ժողովում դեկտեմբերի 15-ին կգումարվի արտահերթ նիստ](https://freenews.am/uploads/images/image_750x_61b38a96b9a95.jpg)
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին կգումարվի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքէջից:
Նշվում է, որ նիստի օրակարգում կքննարկվի «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:
Նախագծում նշվում է, որ Ազգային ժողովի կողմից՝ ներկայացված հայտարարության ընդունման հրամայականը բխում է այն վտանգավոր եւ մտահոգիչ իրավիճակից, որն առկա է Թուրքիայի անմիջական հրահրմամբ եւ աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ սանձազերծված պատերազմի եւ չդադարող ռազմական ագրեսիայի հետեւանքով:
Կարծիքներ