Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերում» ուղերձ է հղել Առողջապահության համաշխարհային օրվա առիթով՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ:
«Միանում ենք միջազգային հանրության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 75-ամյակի տոնակատարությանը:
Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ ուղղված բոլորի համար որակյալ բուժսպասարկումը հասանելի դարձնելուն, առողջ ապրելակերպի խթանմանը և առողջապահական արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, պատրաստվածության ապահովմանը, արձագանքմանն ու վերականգնմանը»,- գրել է Փաշինյանը։
Կարծիքներ