Պայմանավորվածություն կա մոտ ժամանակներս սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Պուտին
![Պայմանավորվածություն կա մոտ ժամանակներս սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Պուտին](https://freenews.am/uploads/images/image_750x_61a0f1e1bca9a.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատանքները սկսելու պայմանավորվածության մասին։ Այս մասին նա ասել է Սոչիում՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը։
«Կա երկու կողմերի շահագրգռվածությունը իրավիճակի նորմալացման, իրադրության դրական զարգացման մեջ: Բոլորը շահագրգռված են հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, այդ թվում՝ Ռուսաստանը: Պայմանավորվածություն կա մոտ ժամանակներս սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»,- ասել է ՌԴ նախագահը։
Կարծիքներ