Եգիպտոսը շտապօգնության մեքենաներ է ուղարկել Գազայի հետ սահման՝ պաղեստինցի վիրավորների համար

Եգիպտոսը շտապօգնության մեքենաներ է ուղարկել Գազայի հետ սահման՝ պաղեստինցի վիրավորների համար

Եգիպտոսը շտապօգնության 10 մեքենա է ուղարկել Գազայի հատվածի հետ սահման՝ պաղեստինցի տուժածներին Եգիպտոսի հիվանդանոցներ տեղափոխելու համար։ Այս մասին հաղորդում է Կահիրեում Պաղեստինի դեսպանատունը:

Դեսպանատան կայքէջը տեղեկացնում է, որ բժշկական օգնություն տրամադրելու համար Եգիպտոսում առանձնացված է 3 հիվանդանոց  Իսմաիլ, Էլ-Արիշ և Բիր Էլ Աբդ քաղաքներում: Եգիպտոսում Պաղեստինի դեսպանը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի իշխանություններին՝ «պաղեստինցիների համար եգիպտական հիվանդանոցների դռները բացելու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում