Ծառուկյանը ԱԺ-ում է. սպասվում է հանդիպում վարչապետի հետ

Ծառուկյանը ԱԺ-ում է. սպասվում է հանդիպում վարչապետի հետ

 ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում է, սպասվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողների հարցերին, թե ինչ օրակարգով է հանդիպելու վարչապետի հետ, Ծառուկյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»:

Այլ հարցերի նա չպատասխանեց՝ խոստացավ հանդիպումից հետո զրուցել լրագրողների հետ:

Ավելի վաղ «Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր՝ տեղեկություն ունի, որ հնարավոր է հանդիպում կայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների միջև:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում