Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին ու հիշեցրել, որ խաղաղապահները կարճ ժամանակով են եկել
![Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին ու հիշեցրել, որ խաղաղապահները կարճ ժամանակով են եկել](https://freenews.am/uploads/images/image_750x_61d816ce49801.jpg)
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին` ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմը Ղազախստան ուղարկելու որոշման համար:
«Ինչպես ձեզ հայտնի է, ելնելով ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի հիմնական դրույթներից, Ղազախստանը դիմել է անդամ պետությունների ղեկավարներին՝ խնդրելով Միացյալ խաղաղապահ զորակազմ մտցնել սահմանադրական կարգի հաստատմանն աջակցելու համար: Այս զորակազմը մեր երկիր է ժամանել կարճաժամկետ ժամանակահատվածում` պաշտպանական եւ ապահովման գործառույթների իրականացման համար:
Կարծիքներ