Պուտինն ինքնամեկուսացել է

Պուտինն ինքնամեկուսացել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում նշել է, որ իր շրջապատում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի հետ կապված՝ նա պետք է պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը։ Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում են Կրեմլից։

«Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր միջավայրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի հետ կապված՝ նա պետք է որոշ ժամանակ պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով դա՝ Ռուսաստանի նախագահը այս շաբաթ Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդին և ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը կմասնակցի տեսակոնֆերանսի ռեժիմով, հստակեցրել են Կրեմլում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում