Ղազախստանի Ժամբիլյան շրջանում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել

Ղազախստանի Ժամբիլյան շրջանում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել

Ղազախստանի Ժամբիլյան շրջանում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել: Յոթ ոստիկան վիրավորվել է, մեկը՝ զոհվել:

Այս մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը:

«Ժամբիլյան շրջանում ձերբակալվել է 92 մարդ, յոթ ոստիկան վիրավորվել է, մեկը զոհվել է»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում