Վարչապետը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ

Վարչապետը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:  

Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն առանձին հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Բարագավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը և լսել խմբակցությունների ղեկավարների կարծիքներն ու դիրքորոշումները:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում