Վանաձորում 11-րդ դասարանցին ատրճանակի սպառնալիքով 17-ամյա պատանուց հափշտակել է գումար
ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել 17-ամյա Ա․ Ս․-ի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վերջինս Լոռու մարզի բնակիչ 17-ամյա էդգար Ա․-ն։ Նա Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 60 հասցեի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտարարել է, որ նյութական կարիքները հոգալու նպատակով, նախապես որոշելով և իր կողմից պլանավորած ձևով, իր հետ վերցրել է իր կողմից զենքի խանութից գնված գազային ատրճանակը և այն թաքցնելով գոտկատեղին՝ գումար հափշտակելու նպատակով դարանակալել և սպասել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի «ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտակայքում, այնուհետև նկատել է, որ մի երիտասարդ գումար է հանել բանկոմատից և քայլել դեպի «Արցախ» պուրակ:
Էդգար Ա․-ն հետապնդել է վերջինիս, մոտեցել նրան, ասել, որ իր անունն էդո է և իմացել, որ նա հանդիսանում է Ա. Ս․-ն և զրույցի պատրվակով կանչել Զաքարյան փողոցի «Արմենիա» առողջարանի տարածք, որտեղ էլ ատրճանակի սպառնալիքով Ա. Ս․-ից պահանջել և հափշտակել է նրա մոտ եղած 120 հազար ՀՀ դրամ գումարը, որը հետագայում ծախսել է նյութական կարիքները հոգալու նպատակով, իսկ ատրճանակը դեն է նետել։ Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ կարող է մատնացույց անել ատրճանակի նետելու վայրը: էդգար Ա․-ն ներկայացվել է ՀՀ Քննչական Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Աղբյուրի տեղեկություններով՝ Էդգար Ա․-ն սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։
Կարծիքներ