Ֆրանսիայի պարեկային նավը մտել է Սև ծով

Ֆրանսիայի պարեկային նավը մտել է Սև ծով

Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Կոմանդան Բիրո» պարեկային նավը մտել է Սև ծով, դրան հետևում են Սևծովյան նավատորմի ուժերը: Այդ մասին լրագրողներին հայտնել են պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում:

«Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները սկսել են հետևել Ֆրանսիայի ՌԾՈՒ «Կոմանդան Բիրո» պարեկային նավի գործողություններին, որը Սև ծովի ջրատարածք է մտել 2021 թվականի մայիսի 11-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում