2021թ. Շիրակի մարզում սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 463 մլն դրամ

2021թ. Շիրակի մարզում սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 463 մլն դրամ

2021 թվականին Շիրակի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 463 մլն դրամ, որից պետության մասնաբաժինը՝ 2 մլրդ 278 մլն դրամ (51 %), իսկ համայնքների մասնաբաժինը՝ 2 մլրդ 185 մլն (49 %)։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

 

Իրականացվել են փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, սալարկում և խճապատում, մանկապարտեզների և հասարակական շենքերի վերանորոգում ու կառուցում, խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցում, ոռոգման համակարգերի նորոգում, փողոցային լուսավորության համակարգերի անցկացում, ֆոտովոլտային կայանների տեղադրում, բնակավայրերի գազաֆիկացում, կտուրների նորոգում, մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում