Վարչապետի մամուլի խոսնակը հերքում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Փաշինյանի կողմից նամակ ուղղելու տեղեկությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին Փաշինյանի կողմից նամակ ուղղելու մասին տեղեկությունները: Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ տարածվող լուսանկարը կեղծ է:
«Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որտեղ իբր վարչապետի գրությունն է՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նման «նամակ», նման գրություն երբեւէ չի եղել, այն կեղծ է»,- գրել է Գևորգյանը:
Համացանցում շրջանառվում է կեղծ լուսանկար, որում ներկայացված է 2019թ. մայիսի 13-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ:
Կարծիքներ