Շնորհակալ եմ Կիպրոսի Հանրապետությանն այս ջերմ ընդունելության համար. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շնորհակալ եմ Կիպրոսի Հանրապետությանն այս ջերմ ընդունելության համար: Կարևոր համաձայնություններ ձեռք բերվեցին, արձանագրումներ արվեցին և կոնկրետ քայլեր իրականացնելու վերաբերյալ հստակ աշխատանքային ծրագիր հաստատվեց՝ ի նպաստ մեր երկու ժողովուրդների շահերի:
Առանձնահատուկ շնորհակալություն իմ լավ ընկեր Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին:
Սպասում ենք Ձեզ Հայաստանում»,- գրել է նա:
Կարծիքներ