Ռուսաստանում հաջակցություն Նավալնու ակցիաներ են ընթանում. Խաբարովսկում մի քանի մարդ է ձերբակալվել
Ռուսաստանում հաջակցություն Ալեքսեյ Նավալնու ակցիաներ են ընթանում. Խաբարովսկում մի քանի մարդ է ձերբակալվել: DVhab.ru-ի հաղորդմամբ՝ Լենինի հրապարակում մոտ 200-300 մարդ է հավաքվել, հերթապահում են ոստիկանությունն ու ՕՄՕՆ-ը:
Առաջինը ձերբակալել են Նավալնու շտաբի համակարգող Ալեքսեյ Վորսինին եւ RusNews-ի լրագրողներ Սերգեյ Պլոտնիկովին եւ Դանիիլ Կուլիկովին, ավելի ուշ՝ Լիբերտարիանական կուսակցության Խաբարովսկի բաժնի ղեկավար Արտեմ Մոզգովին, Խաբարովսկի դումայի պատգամավոր Մաքսիմ Կուկուշկինի եւ ակցիայի մի քանի այլ մասնակիների:
Ակցիաներ են սկսվել Հարավ-Սախալինում, Վլադիվոստոկում, Մագադանում եւ Ամուրի Կոմսոմոլսկում:
Կարծիքներ