Անգլիայում կտուգանեն տանը կազմակերպված երեկույթներում մասնակցության համար
Հաջորդ շաբաթ Անգլիայում կսահմանվի 800 ֆունտ ստերլինգի չափով տուգանք ավելի քան 15 հոգանոց տնային երեկույթներին մասնակցելու համար: Դրանք կկրկնապատկվեն յուրաքանչյուր կրկնակի խախտման դեպքում մինչեւ առավելագույնը 6 400 ֆունտ ստերլինգ, հաղորդում է BBC-ն:
ՆԳ նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է, որ դեռեւս կան մարդիկ, որոնք հրաժարվում են ճիշտ վարվել:
Ներկայում Անգլիայում փակ տարածություններում ապօրինի հավաքներին այցելող մարդկանց համար գործում է 200 ֆունտ ստերլինգի չափով տուգանք:
Ավելի քան 30 հոգանոց խոշոր անօրինական երեկույթների կազմակերպիչները կտուգանվեն մինչեւ 10 000 ֆունտ ստերլինգով:
Ոստիկանությունը շարունակում է պահպանել հանրության հետ փոխազդեցության ռազմավարությունները՝ պարզաբանելով կանոններն ու խրախուսանքը դրանք պահպանելու համար, սակայն ՆԳՆ-ն նախազգուշացրել է, որ մեկուսացման կանոնների լուրջ խախտման դեպքում իրավախախտները կտուգանվեն:
Կարծիքներ