Հեղեղումներն ավելի քան հազար տուն են վնասել ԿԺԴՀ-ի արեւելքում

Հեղեղումներն ավելի քան հազար տուն են վնասել ԿԺԴՀ-ի արեւելքում

ԿԺԴՀ-ի արեւելյան ափին տեղատարափ անձրեւները հանգեցրել են հեղեղման, ինչի հետեւնքով վնասվել Է 1,1 հազար տուն, տարահանվել Է շուրջ հազար մարդ: Օգոստոսի 6-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Ջրի հոսքերը վնասել են կամուրջներ եւ ամբարտակներ, ջրի տակ են առել ճանապարհներն ու ցանքատարածությունները Համգյոն Փուքթոյի եւ Համգյոն Նամդոյի նահանգներում: Մասնավորապես, Համգյոն Փուքթոյում օգոստոսի 1-ից մինչեւ 6-ը տեղացել Է 500 միլիմետր անձրեւ:

ԿԺԴՀ-ն պարենի քրոնիկական պակաս Է զգում տասնամյակներ շարունակ, սակայն վերջին ժամանակներս իրավիճակը սաստկացել Է կորոնավիրուսի համավարակի, իրար հաջորդող տարերային աղետների եւ սահմանների փաստական փակման պատճառով: ՄԱԿ-ի հաշվարկներով՝ ԿԺԴՀ-ի շուրջ 10,9 միլիոն քաղաքացի (42,2 տոկոսը) տուժել Է հեղեղումներից 2018-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակամիջոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում