Թրյուդոն հրաժարական է տվել
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կառավարության ղեկավարի և Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին՝ կուսակցության նոր ղեկավարի ընտրությունից հետո։
«Իմ կարիերայի ընթացքում իմ ձեռք բերած յուրաքանչյուր հաջողություն հնարավոր է եղել ընտանիքիս աջակցության և քաջալերանքի շնորհիվ: Ես այս որոշումը կիսեցի երեխաներիս հետ երեկ երեկոյան ընթրիքի ժամանակ և այսօր կիսում եմ այն ձեզ հետ. ես մտադիր եմ հեռանալ Կանադայի վարչապետի և Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, երբ կուսակցությունը ընտրի նոր առաջնորդ»,- ասել է Թրյուդոն, ում ելույթը հեռարձակվել է կանադական բոլոր առաջատար հեռուստաալիքներով:
Թրյուդոն ընդգծել է, որ կշարունակի ծառայել իր կարգավիճակով, քանի դեռ գործընթացը չի ավարտվել։
Կարծիքներ