Աշխարհի ամենատարեց կինն ապրում է Թուրքիայում

Աշխարհի ամենատարեց կինն ապրում է Թուրքիայում

Թուրքիայի բնակիչ Սեկեր Արսլանը 2021 թվականի հունիսի 27-ին դարձել է 120 տարեկան. եթե դա պաշտոնապես հաստատվի, նա կդառնա աշխարհի ամենատարեց կինը: Այս մասին հայտնում է The U.S. Sun-ը։

Նրա հարազատների խոսքով՝ նա երկարակեցությունը ժառանգել է մորից, որն ապրել է 110 տարի: Ըստ վարորդական իրավունքի տվյալների՝ Արսլանը ծնվել է 1902 թվականի հունիսի 27-ին: Թուրքիայի բնակիչն ունի վեց երեխա և տասներկու թոռ: Նրա դուստրերից մեկն ասել է, որ երկարակեցության գաղտնիքը սնունդն է. կինն իր սննդակարգում օգտագործում է միայն բնական մթերքներ:

«Անգամ ծննդյան օրը սեղանին միայն բնական մթերք էր՝ մեղր, պանիր, կարագ և տնական յոգուրտ», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում