Այսօր կմեկնարկի ՀԱՊԿ ղեկավարների առցանց հանդիպումը

Այսօր կմեկնարկի ՀԱՊԿ ղեկավարների առցանց հանդիպումը

Երկուշաբթի ժամը 11:00-ին կսկսվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

«Այսօր Նուր-Սուլթանի ժամանակով ժամը 13:00-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի ղազախական կողմի նախաձեռնությամբ հրավիրված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին: Հանդիպումը կցուցադրվի հեռուստաալիքի ուղիղ եթերում»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում