Գիտնականները զգուշացրել են Երկրի կենսական գործառույթների վատթարացման մասին
Օրեգոնի համալսարանի գիտնականները հայտնել են կլիմայի անխուսափելի փոփոխության և նախազգուշացրել Երկրի կենսական գործառույթների վատթարացման մասին:
Ուսումնասիրությունների արդյունքում արզվել է, որ մոլորակի 31 կենսական գործառույթներից 18 -ը վատացել են՝ հասնելով ռեկորդային մակարդակի: Ըստ գիտնականների ՝ ճգնաժամի հիմնական պատճառը Երկրի գերշահագործումն է:
Նրանք նշել են կլիմայի հետ կապված բնական աղետների աննախադեպ աճ: Մասնավորապես, չնայած COVID-19 համաճարակի պատճառով աղտոտվածության նվազմանը, Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի և մեթանի մակարդակը ռեկորդային մակարդակի է հասել 2021 թվականին: Բացի այդ, Գրենլանդիան և Անտարկտիկան գրանցել են սառույցի զանգվածի ռեկորդային ցածր մակարդակ, իսկ սառցադաշտերի հալման արագությունը 15 տարի առաջվա համեմատ ավելացել է 31 տոկոսով:
Ըստ գիտնականների ՝ մեր մոլորակի համար այժմ շրջադարձային պահ է: Որպես խնդրի լուծում, նրանք կոչ են արել հրաժարվել հանածո վառելիքից, նվազեցնել արտանետումները մթնոլորտ, վերականգնել էկոհամակարգերը, անցնել բուսական սննդակարգի և հասնել բնակչության կայունացման: Բացի այդ, հետազոտողները խորհուրդ են տվել կլիմայի փոփոխության խնդիրները ներառել ամբողջ աշխարհի դպրոցական ծրագրերում:
Կարծիքներ