Մարությանը ՎԶԵԲ ղեկավարի հետ քննարկել է ավտոբուսների ձեռքբերման ծրագրի մանրամասները
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին։
Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության, «Կանաչ քաղաք», ինչպես նաև ավտոբուսների ձեռքբերման հետ կապված ծրագրերի մանրամասները:
Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները քաղաքային տնտեսության այլ ծրագրերի շրջանակներում։
Կարծիքներ