Ինչու ընդդիմադիրները մինչ օրս չեն պատռել նոյեմբերի 9-ի՝ իրենց կոչած կապիտուլյացիոն պայմանագիրը․ Չախոյան

Ինչու ընդդիմադիրները մինչ օրս չեն պատռել նոյեմբերի 9-ի՝ իրենց կոչած կապիտուլյացիոն պայմանագիրը․ Չախոյան

Տարոն Չախոյանը Թիվ1-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ներկայիս իշխանությունը երևի թե ամենաթափանցիկ աշխատողն է. երբ բոլոր հնարավոր միջոցներով հնարավոր է դառնում հանրայնացնել ինֆորմացիան, այդ թվում նաև բանակցային հարցերի շուրջ` իշխանությունը առիթը բաց չի թողնում դա հանրայնացնելու։ Բայց երբեմն ինֆորմացիայի հանրայնացնումը կարող է բանակցային սեղանի շուրջ խանգարել բանակցային խոսույթին։

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը, ապա ըստ  Չախոյանի Իշխանությունը միշտ բաց է և ազատ` ընդդիմության հետ երկխոսելու համար: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը` եթե այս անգամ էլ չստացվի, այլևս չի մասնակցելու ընդդիմության հանրահավաքներին, որոշումը բնականաբար իրենն է, թե ինչ արմատական փոփոխությունների մասին է խոսքը` չեմ կարող գուշակություններ անել, չնայած, որ Քոչարյանի վերջին ասուլիսների ժամանակ հնչեցրած այն միտքը, որ արդեն չգիտի ինչ անի`միգուցե դիմի պլաստիկ վիրաբույժներին, մտածում եմ արմատական փոփոխությունները դրան են վերաբերում:

Չախոյանը նաև հայտարարեց, որ եթե ընդդիմադիրները իշխանությանը մեղադրում են կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրելու համար, ապա թող հայտարարեն, որ չեն ընդունում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու հրապարակային պատռեն, ինչպես անում են շատ դեպքերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում