Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետդեպ

Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաղորդագրություն է տարածել այսօր Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպման մասին։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում եռակողմ հանդիպում է անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Պետքարտուղար Բլինքենը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկարատև և արժանապատիվ խաղաղության ուղղությամբ, և քաջալերել է երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու նպատակով: Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում