ՀՀ վարչապետն ու Կիպրոսի նախագահը Բրյուսելում քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կարևորվել է երկու կառավարությունների միջև ակտիվ փոխգործակցությունը` փոխշահավետ ծրագրերի առաջ մղման նպատակով: Անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներին:
Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Անաստասիադիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Ընդգծվել է մարտահրավերներին համատեղ դիմագրավելու պատրաստակամությունը և խնդիրների լուծման ուղղությամբ սերտ և արդյունավետ գործակցության անհրաժեշտությունը:
Կարծիքներ