Հայկ Խանումյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելինե՛ր,
Այսօր նշանակվել եմ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այս նախարարության ուսերին է Արցախի հետպատերազմյան վերականգնման բեռի զգալի մասը։ Ծառայության եմ գնում ամենայն պատասխանատվությամբ, ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը»,-գրել է նա։
Կարծիքներ