Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Երևանի և Փարիզի միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը և այդ գործում Փարիզի քաղաքապետի անձնական ներգրավվածությունը: «Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը»,-նշել է նախագահ Խաչատուրյանը: Նա մեծապես արժևորել է բարեկամ Ֆրանսիայի բոլոր մակարդակներում հայ ժողովրդին ուղղված բացառիկ համերաշխությունն ու մեծ ուշադրությունը։
Հանդիպմանն անդրադարձել է եղել հայ-ֆրանսիական առանձնահատուկ և ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը, համատեղ ծրագրերի անխափան իրականացման ապահովմանը, Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերով աջակցություն տրամադրելուն, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանմանը, փոխգործակցության հեռանկարային ուղղություններին:
Կարծիքներ