Լրագրողների մեծ խմբի ուղեկցությամբ ցույց անող քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում. Հակոբ Կարապետյան
Այսօր ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի պահանջով բողոքի ակցի էր իրականցնում քաղաքապետարանի դիմաց: Freenews.am-ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի պատասխանատու Հակոբ Կարապետյանը ասաց. «Լրագրողների մեծ խմբի ուղեկցությամբ քաղաքապետարանի դիմաց ցույց անող մեր քաղաքացիների մի խումբ իր սահմանադրական իրավունքն էր իրացնում: Նրանք նամակ են փոխանցել, որը ես սահմանված կարգով մուտք կանեմ քաղաքապետարան և եթե կան առարկայական, ոչ քաղաքական հարցեր, դրանց պատասխան կտրվի»:
Կարծիքներ