Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է օպերատորի մահվան նախնական պատճառը

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է օպերատորի մահվան նախնական պատճառը

Վրացական «TV Pirveli» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան պատճառը կարող էր լինել թմրանյութերի գերդոզավորումը, հայտնել են երկրի ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Կատարվել է ավելի քան 200 քննչական գործողություն: Քիմիական փորձաքննության եզրակացության համաձայն ՝ դիակից վերցված փորձանմուշներում հայտնաբերվել են մորֆին, կոդեին, տետրագիոկարաբինոլ, գաբապենտին տեսակի թմրանյութեր: Փորձաքննության տվյալներով՝ մահվան պատճառ կարող էր լինել այդ միջոցներով գերդոզավորումը», – ճշտել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են։

Կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջն առաջացել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մահացել է հուլիսի 5-ի ակցիային տուժած «TV Pirveli» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան:

Սկզբում նրան հիվանդանոց են տեղափոխել աչքի վնասվածքով, հետո դուրս են գրել։ Մի քանի օր անց տղամարդուն տանը մահացած է գտել նրա մայրը։

ՆԳՆ-ում հայտնել էին Լաշկարավային ծեծելու մեջ կասկածվող 4 մարդու ձերբակալության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում