Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարը սոցցանցի իր էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի առաջիկա գործուղման մասին:
«Վերջերս նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս»,- ասվում է գրառման մեջ։


Կարծիքներ