Հայաստանը մեծահասակների պայքարում 6 մեդալ է նվաճել․ Սամբոյի ԵԱ

Հայաստանը մեծահասակների պայքարում 6 մեդալ է նվաճել․ Սամբոյի ԵԱ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվել է սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճել է 1 ոսկե և 5 բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնություններում իր երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Բրոնզե մեդալակիր են դարձել Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո, 58 կգ), Համլետ Սուքիասյանը (մարտական սամբո, 58 կգ), Մհեր Մերջանյանը (մարտական սամբո, 71 կգ), Արթուր Մալխասյանը (մարտական սամբո, 79 կգ), Ավետիք Պողոսյանը (մարտական սամբո, 88 կգ):

Մեծահասակներից հետո Լիմասոլում պայքարի մեջ կմտնեն երիտասարդները, պատանիները և դեռահասները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում