Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդներին, մարզիչներին ու բուժանձնակազմին

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդներին, մարզիչներին ու բուժանձնակազմին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդներին, նրանց մարզիչներին ու թիմի բժշկական անձնակազմին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզիկների, մարզիչների ու թիմի անձնակազմերի հետ հանդիպման շրջանակներում ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորեց մրցանակակիրներին ու շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար: 

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնության մեդալակիրներին` Վարազդատ Լալայանին, Գարիկ Կարապետյանին, Գոռ Սահակյանին, Ռաֆիկ Հարությունյանին, Աննա Ամրոյանին, Լիանա Գյուրջյանին, Ալեքսանդրա Գրիգորյանին, Գառնիկ Չոլակյանին, Միլենա Խաչատրյանին, Տաթև Հակոբյանին դրամական պարգևներ հանձնեց: 

Պարգևատրվեցին նաև Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարզիչ Հակոբ Փիլոսյանը, կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, մարզիչ Տարոն Թովմասյանը, թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանն ու թիմի մերսող Ռոզա Հովհաննիսյանը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում