Խուզարկություններ են կատարվել Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում. Սաղաթելյան

Խուզարկություններ են կատարվել Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում. Սաղաթելյան

Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են  իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Այդ մասին նա նաև հիշեցրեց ԱԳՆ-ի շենքի մոտ՝ այն շրջափակելիս:

Պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ հայտնել է, որ վաղ առավոտվանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի և Գյումրիի շրջանային խորհուրդների կազմակերպիչների տներում:  «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ հայտնել է, որ խուզարկություններ են եղել նաև իրենց կուսակցության որոշ անդամների տներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում