Գայանե Մարկոսյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գայանե Մարկոսյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:
Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գայանե Մարկոսյանին 2021 թվականի փետրվարի 3-ից ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Գայանե Մարկոսյանը Լոռու փոխմարզպետ էր նշանակվել 2019թ. մայիսի 24-ին:
Կարծիքներ