Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը պատվիրակություն չուղարկել Բաքու՝ այնտեղ խաղի անցկացման պարագայում
Նիդերլանդների վարչապետի հետ առաջիկա ԵՄ գագաթաժողովի շուրջ քննարկումների արդյունքում երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդերլանդների հավաքականի հերթական հաղթանակի դեպքում Բաքվում հաջորդ խաղի անցկացման պարագայում զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց՝ ի նշան Ադրբեջանի իշխանությունների կողմից զինադադարի ռեժիմի խախտման, հայ ռազմագերիներին հայրենադարձելուց հրաժարվելու և Բաքվում հայ զոհված զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակի բացման անընդունելության։
Բանաձևում մասնավորապես ասվում է.
«Պալատը,
Լսելով քննարկումները,
Արձանագրելով, որ ի խախտումն Լեռնային Ղարաբաղում 2020թ. քառասնօրյա պատերազմում զինադադարի համաձայնության և միջազգային իրավունքի,
դեռևս 200-ից ավել հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում,
որտեղ նաև բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ։
Ի նկատի ունենալով ռազմաքաղաքական իրավիճակը, կոչ է անում կառավարությանը՝ Բաքու չուղարկել կառավարական պատվիրակություն, այն պարագայում, եթե Նիդերլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»։
Կարծիքներ