Թուրքիայի արևելքում հայտնաբերվել է ոսկու խոշոր հանքավայր
Ավելի քան 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պահուստներով ոսկու հանքավայր է հայտնաբերվել Թուրքիայի արևելքում, հինգշաբթի ասել է երկրի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը:
«Մենք Մոլլաքարա գյուղի մերձակայքում գտնվող Koza Altin ընկերության հանքավայրում հայտնաբերեցինք 20 տոննա ոսկի՝ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ և 3,5 տոննա արծաթ՝ 2,8 միլիոն դոլարի», – ասել է նախարարը հանքի բացման արարողությանը, որը հեռարձակվել է նրա Twitter -ի էջում։ Գյուղը տեղակայված է Թուրքիայի արևելքում`Ագրա նահանգում:
Վարանքը նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում երկրում ոսկու արդյունահանման ոլորտում ներդրումների մակարդակն աճել է 25% -ով: 2020 թվականին երկրում 18 հանքավայրերից արդյունահանվել է 42 տոննա ոսկի:
Նախարարի խոսքով՝ այս տարի Թուրքիան մտադիր է արդյունահանել 45 տոննա ոսկի, իսկ առաջիկա հինգ տարիների նպատակը 100 տոննա արդյունահանման մակարդակին հասնելն է:
Կարծիքներ